Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, ինտենսիվ ձյան պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի (Ռուսաստանի Դաշնության սահմանը) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը արգելվել է, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը ազատ է:

Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժը կիրականացվի առանց կանգ առնելու, միայն ձնահյուսի թունելներով:

Նշված ռեժիմով տեղաշարժն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ: