Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, ձնաբքի և սահմանափակ տեսանելիության պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դանության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: