Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև մարդատար ավտոտրանսպորտի երթևեկությունը
Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև մարդատար ավտոտրանսպորտի երթևեկությունը

Ըստ Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչության, մաքրման աշխատանքների արդյունքում Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև մարդատար ավտոտրանսպորտի երթեւեկությունը:

«Ձյան և մերկասառույցի պատճառով միջազգային նշանակության Մծխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա) -Կոբի հատվածում արգելվում է կցորդների և կիսակցորդների տեղաշարժը, իսկ այլ տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է:

Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության, Մլեթա-Գուդաուրի, Գուդաուրի (Փոստա) -Կոբի և Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում երթևեկությունը կիրականացվի անդադար ռեժիմով:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալների համաձայն, Գուդաուրի (Փոստ) -Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահյուսի պաշտպանության թունելների միջոցով:

Երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ու համակարգման ներքո», – ասված է հայտարարության մեջ: