Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև մարդատար ավտոտրանսպորտի երթևեկությունը
Ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, անցկացված մաքրման աշխատանքների արդյունքում, Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև մարդատար ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի(Փոստա)-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:
Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, Գուդաուրի (Փոստա)-Կովի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի առանց կանգ առնելու ռեժիմում, միայն ձնահյուսից պաշտպանող թունելներով:
Նշված ռեժիմում երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ: