Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը
Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգայնորեն կարևոր Մցխեթա-Ստեֆփանծմինդա-Լարս ավտոճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։
Թունելներում M3 կարգի 22-ից ավելի նստատեղ ունեցող (բացառությամբ վարորդի նստատեղի) տրանսպորտային միջոցների, կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի միակողմանի:
Նշված ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ։