Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեֆանծմինդա-Լարս ավտոճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքից պաշտպանության թունելներով։
Կցովի և կիսակցովի, ինչպես նաև M3 կարգի 22-ից ավելի նստատեղ ունեցող (բացառությամբ վարորդի նստատեղի) ուղեւորների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցները թունելներով կշարժվեն միակողմանի։ Շարժումն իրականացվելու է նշված ռեժիմով պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- նշվում է տեղեկատվության մեջ։