Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը
Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը

Իրականացրած մաքրման աշխատանքների արդյունքում միջազգայնորեն կարևոր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։

Թունելներում կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը կիրականացվի միակողմանի։ Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- ասված է Ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։