Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, մաքրման աշխատանքների արդյունքում, Միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։

«M3 կարգի ուղևորներ տեղափոխելու համար նախատեսված 22-ից ավելի նստատեղերով (բացառությամբ վարորդի նստատեղի), կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը թունելներում կիրականացվի միակողմանի»,- նշվում է տեղեկատվության մեջ։