Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակություն ունեցող՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտի երթևեկությունը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառի, միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով:
Թունելներում բեռնատարների, կիսակցովի տրանսպորտի 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը կիրականացվի միակողմանի։ Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։