Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգայնորեն կարևոր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի։ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահյուսի պաշտպանության թունելներով։ Թունելներում տրեյլերների, կիսակցորդների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթեւեկությունը կիրականացվի միակողմանի»,- նշվում է տեղեկատվության մեջ։