Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Մաքրման աշխատանքների արդյունքում, Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը: Տեղեկատվությունը տարածում է ավտոճանապարհային վարչությունը:

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը ազատ է:

Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության, Մլեթա-Գուդաուրի (Փոստա), Գուդաուրի(Փոստա)-Կոբի և Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում երթևեկությունը կիրականացվի անդադար ռեժիմով», – ասացին ավտոճանապարհային վարչությունից:

Երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ու համակարգման ներքո: