Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը
Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ մաքրման աշխատանքների արդյունքում միջազգայնորեն կարևոր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը:

Բացի այդ, ըստ գերատեսչության, Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով, Գուդաուրի-Կոբի հատվածում միայն ձնահյուսի պաշտպանության թունելներով։

«Թունելներում կցորդիչով, կիսակցորդիչով և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը կիրականացվի միակողմանի։ Նշված ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- հայտնել են Ճանապարհային վարչությունից։