Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթեւեկությունը
Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթեւեկությունը

Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթեւեկությունը։

Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի։ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահյուսի պաշտպանության թունելներով։ Թունելներում կցորդիչով, կիսակցորդիչով և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթեւեկությունը կիրականացվի միակողմանի»,- նշվում է տեղեկատվության մեջ։