Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթեւեկությունը
Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթեւեկությունը։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, իսկ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։
Թունելներում կցորդիչով, կիսակցորդիչով և ավելի քան 30 նստատեղով ավտոբուսների երթևեկությունը կիրականացվի միակողմանի»,- ասված է ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։