Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը: Այս մասին տեղեկությունը տարածում է ավտոճանապարհային վարչությունը:
Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության, Մլեթա-Գուդաուրի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով: Գուդաուրի(Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվելու է միայն ձնահյուսից պաշտպանող թունելներով:
Թունելներում ավելի քան 30 նստատեղիով ավտոբուսների, կցորդիչներով, կիսակցորդիչներով ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի միակողմանի:
Երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ: