Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչների և կիսակցորդիչների երթևեկությունը

15:46, 10.02.2026

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչների և կիսակցորդիչների երթևեկությունը։

Շրջակա միջավայրի Ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի առանց դադարի ռեժիմով, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։

«Թունելներում ուղևորների տեղափոխման համար կցորդիչների, կիսակցորդիչների և M3 կատեգորիայի տրանսպորտային միջոցների (ավելի քան ութ նստատեղով (բացառությամբ վարորդի նստատեղի) և ավելի քան հինգ տոննա ընդհանուր քաշով) տեղաշարժը կիրականացվի միակողմանի», – նշվում է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ