Ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի` միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։ Թունելներում բեռնատարների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը կիրականացվի միակողմանի», – ասված է հաղորդագրությունում։