Գուդաուրի-Կոբի հատվածում թեթև մեքենաների երթեւեկությունը վերականգնվել է միակողմանի ռեժիմով
Գուդաուրի-Կոբի հատվածում թեթև մեքենաների երթեւեկությունը վերականգնվել է միակողմանի ռեժիմով

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ մաքրման աշխատանքների արդյունքում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև ավտոտրանսպորտի երթեւեկությունը։

Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ թեթև տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կիրականացվի հերթափոխով՝ սկզբում մի կողմից, ապա մյուս կողմից՝ կուտակված տրանսպորտային միջոցների հոսքին համապատասխան։

«Բացի այդ, ձյան և մերկասառույցի պատճառով նշված հատվածով արգելված է կցովի և կիսակցոի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի` միայն ձնահոսքի թունելներով»,- ասվում է տեղեկատվության մեջ։