Գուդաուրի-Կոբի հատվածում թեթև մեքենաների երթեւեկությունը վերականգնվել է
Գուդաուրի-Կոբի հատվածում թեթև մեքենաների երթեւեկությունը վերականգնվել է

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև մեքենաների երթեւեկությունը։

«Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է թեթեւ մարդատար ավտոմեքենաների երթեւեկությունը։ Բացի այդ, ուժեղ քամու և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի (Փոստա) և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի-Կոբի հատվածում միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով»,- նշվում է տեղեկատվության մեջ։