Գուդաուրի-Կոբի հատվածում թեթև մեքենաների երթեւեկությունը վերականգնվել է

15:18, 26.02.2025

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում թեթև տրանսպորտային միջոցների տեղաշարժը վերականգնվել է, իսկ կցովի և կիսակցովի  տրանսպորտային միջոցների տեղաշարժը ժամանակավորապես սահմանափակվել է։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառի։ «Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրվում է միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով»,- հայտնել են ճանապարհային դեպարտամենտից։

Նմանատիպ