Գուդաուրի-Կոբի հատվածում թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը վերականգնվել է
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է, իսկ կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների շարժը ժամանակավորապես սահմանափակվել է։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ Մլետա-Գուդաուրի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում ճանապարհային երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով։ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրվում է միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով»,- ասվում է տեղեկատվության մեջ։