Գուդաուրի-Կոբի հատվածում մաքրման աշխատանքները շարունակվում են
Գուդաուրի-Կոբի հատվածում մաքրման աշխատանքները շարունակվում են

Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի (առաջին թունելի մուտքից մինչև Գուդաուրի) 99-102 կմ. հատվածում, ձնահյուսի վտանգի մակարդակը ցածր է, և հնարավոր է մաքրման աշխատանքներ իրականացնել: Այս մասին տեղեկությունը տարածում է ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։

«Ձնահոսքի վտանգի գոտին այս պահին գտնվում է միայն 102-105 կմ. հատվածում, և կրճատվել է մինչև երեք կիլոմետր։ Այս պահին երկու կողմից զուգահեռաբար մաքրվում է Գուդաուրի-Կոբի հատվածը։ Առաջին կողմից աշխատանքները շարունակվում են 93-102 կիլոմետր հատվածում, իսկ մյուս կողմից՝ 107-105 կմ. հատվածում»,- ասված է հաղորդագրությունում։