Գուդաուրի-Կոբի հատվածում կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը վերականգնվել է
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Գործակալության տվյալներով՝ ճանապարհահատվածում իրականացվել են մաքրման աշխատանքներ։