Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդների և կիսակցորդների երթևեկությունն արգելված է։

11:12, 26.12.2025

Գուդաուրի–Կոբի հատվածում արգելվել է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը, – տեղեկացնում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։

Նրանց տեղեկացմամբ՝ նշված հատվածում սահմանափակումը կիրառվել է բարդ մետեորոլոգիական պայմանների պատճառով։

«Բարդ մետեորոլոգիական պայմանների հետևանքով միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոմոբիլային ճանապարհի կմ93–կմ107 (Գուդաուրի (փոստ)–Կոբի) հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տեսակների համար երթևեկությունն ազատ է», – նշված է ճանապարհների վարչության տեղեկատվության մեջ։

Նմանատիպ