Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդների և կիսակցորդների երթևեկությունը վերականգնվել է
Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդների և կիսակցորդների երթևեկությունը վերականգնվել է

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդով և կիսակցորդով մեքենաների շարժը։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ Մլետա-Գուդաուրի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում ճանապարհային երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով։ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը թույլատրվում է միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։ «22-ից ավելի նստատեղ ունեցող ուղևորների փոխադրման համար նախատեսված կցանքներով, կիսակցորդներով և M3 կարգի տրանսպորտային միջոցների տեղաշարժը կիրականացվի թունելներով մեկ ուղղությամբ»,- ասված է ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության մեջ։