Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է
Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթեւեկությունը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառի, միայն ձնահյուսի պաշտպանության թունելներով։
Թունելներում կցորդիչով, կիսակցորդիչով և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը կիրականացվի միակողմանի»,- ասված է գերատեսչության տեղեկատվության մեջ։