Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում օդերևութաբանական պայմանների վատթարացման հետևանքով ձնահոսքի վտանգի աստիճանը բարձր է, ինչի պատճառով, նշված հատվածում երթևեկությունն արգելված է:
Ավտոճանապարհային վարչությունը կոչ է անում բնակչությանը ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։