Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժն արգելված է
Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժն արգելված է

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեֆշփանծմինդա-Լարս ավտոճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը։

Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի»,- նշվում է տեղեկատվության մեջ։