Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում բոլոր տեսակի երթևեկությունն արգելված է։
Գերատեսչության տվյալներով՝ սահմանափակման պատճառը ձնահյուսի վտանգի բարձր մակարդակն է եղել։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով այս հատվածով արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը»,- տեղեկացնում է ճանապարհային վարչությունը։