Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոմեքենաների երթևեկությունն սահամանափակված է
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն սահամանափակված է:
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (հետ)-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Մլետա-Գուդաուրի հատվածում երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով»,- նշվում է տեղեկատվության մեջ։