Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն արգելված է
Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն արգելված է

Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի աստիճանը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։

Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։

Գերատեսչության տվյալներով՝ ավտոճանապարհի մնացած հատվածներում երթեւեկությունն ազատ է։