Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է,- այս մասին ասվում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ նշված վտանգի պատճառով ճանապարհահատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։