Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն արգելված է
Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն արգելված է

Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է, հայտնում է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունը։

«Մայրուղու երթևեկելի մասի ընդլայնման համար անհրաժեշտ աշխատանքներով պայմանավորված՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։