Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Գործակալության տվյալներով՝ արգելքի պատճառը ձյունն ու մերկասառույցն է։
Նշված հատվածով այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Ճանապարհի մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։