Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձյան պատճառով արգելվում է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ նշված հատվածով այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառի միայն ձնահոսքից պաշտպանության թունելներով։ Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- նշված է Ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։