Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը
Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը

Ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի(Փոստա)-Կոբի հատվածում ինտենսիվ ձյան պատճառով արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ այլ տեսակի ավտոմոբիլների տեղաշարժը ազատ է»,- հայտնել են Ավտոճանապարհյին վարչությունից։