Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը
Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը, հայտնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը:

Ըստ նրանց հաղորդագրության՝ այլ տեսակի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառի, միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։ Նշված ռեժիմի համաձայն՝ երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- նշված է Ճանապարհների վարչության տեղեկատվության մեջ։