Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչության հաղորդմամբ, Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է բեռնատարների երթևեկությունը:
«Բարդ օդերևութաբանական պայմանների (ձյուն, մերկասառույց, ցածր ջերմաստիճան) պատճառով միջազգային նշանակություն ունեցող՝ Ստեփանծմինդա – Լարս (Ռուսաստանի դաշնության սահման) ավտոմոբիլային ճանապարհի, Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացած ավտոտրանսպորտի համար տեղաշարժը ազատ է»,-ասված է ավտոմոբիլային ճանապարհների վարչության լրատվության մեջ:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունն ազատ է: