Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է տեղաշարժը
Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է տեղաշարժը

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնել են, որ վերոնշյալ սահմանափակման պատճառը բարդ օդերևութաբանական պայմաններն են (բուք, ձնակույտ և սահմանափակ տեսանելիություն):

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ Մլեթա-Գուդաուրի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի առանց դադարի շրջանցման ռեժիմով»,- հայտնում է գործակալությունը։