Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք և սահմանափակ տեսանելիություն) միջազգայնորեն կարևոր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, այս մասին հայտարարել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոճանապարհների դեպարտամենում։
Գերատեսչության տվյալներով՝ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի։
Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահյուսի պաշտպանության թունելներով։ Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- նշված է Ճանապարհների վարչության տեղեկատվության մեջ։