Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը
Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Ըստ գերատեսչության տեղեկությունների,  նշված հատվածով այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Ինչպես նշվում է Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։

«Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- հայտնել են Ճանապարհային վարչությունից։