Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը
Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձյան պատճառով արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

Գործակալության տվյալներով՝ նշված ճանապարհով այլ տեսակի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։ Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- ասված է Ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։