Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը
Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը

Ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթեւեկությունը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոճանապարհների դեպարտամենտը։

Գերատեսչության տվյալներով՝ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառի, միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։ Շարժումն իրականացվելու է նշված ռեժիմով պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- նշված է տեղեկատվության մեջ։