Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:
Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգ առնելու ռեժիմում: Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության ամիջական վերահսկողությամբ և համակարգմամբ»,- նշված է տեղեկության մեջ: