Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթեւեկությունն
Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթեւեկությունն

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդիչով և կիսակցորիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

«Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձյան և քամու պատճառով արգելվում է կցորդիչով և կիսակցորիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ մյուս տիպի ավտոմեքենաների տեղաշարժն ազատ է։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի (Փոստա) և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, իսկ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով»,- նշվում է տեղեկատվության մեջ։