Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում:
Մյուս տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, միայն ձնահյուսի պաշտպանության թունելներով։
Շարժումն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- նշված է տեղեկատվության մեջ։