Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձյան պատճառով արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը, այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Ճանապարհի մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։