Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ միջազգայնորեն կարևոր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձյան պատճառով արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը, մինչդեռ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։