Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժն արգելված է։
Գերատեսչության տվյալներով՝ սահմանափակման պատճառը ձյունն ու մերկասառույցն է եղել։
Այնուամենայնիվ, մնացած տիպի մեքենաները կարող են ազատ տեղաշարժվել վերը նշված հատվածով:
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի` միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով»,- ասվում է ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության մեջ։