Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։
Գերատեսչության տվյալներով՝ սահմանափակման պատճառը ձյունն ու մերկասառույցն է։
Այնուամենայնիվ, վերը նշված հատվածում մնացած տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը ազատ է։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի` միայն ձնահոսքի պահպանության թունելներով»,- ասվում է Ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության մեջ։